ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ընդդիմությունը` երկընտրանքի առջև

Ընդդիմությունը` երկընտրանքի առջև
26.12.2013 | 13:39

Վերջին օրերին բոլորը սպասում են, թե ինչպես է ընդդիմությունը մանդատները վայր դնել-չդնելու երկընտրանքից գլուխ հանելու: Այս որոշումը, կարծես, միանշանակ չի ընկալվում խորհրդարանական այս չորս ուժերի կողմից, ինչը կանխատեսելի էր: Նախ, այն պատճառով, որ յուրաքանչյուր խմբակցությունում կան առանձին խաղացողներ, որոնք շատ հաճախ միևնույն տեսակետը չունեն անգամ իրենց խմբակցության ղեկավարի հետ: Ընդդիմությունում, ավելի հստակ, «այլընտրանքային» ԲՀԿ-ում շատերն ավելի՛ ՀՀԿ-ական են, քան հենց հանրապետական պատգամավորները: Ընդդիմության մեջ կան նաև այնպիսիները, որ ատճանակը ճակատին էլ պահես՝ բաղձալի մանդատից չեն հրաժարվի: Պարզ է, չէ՞, որ այս խայտաբղետությունն ընդհանուր որոշման չի հանգեցնելու: Ահա և փոխհրաձգություն է սկսվել մանդատները «վայր դնողների» և չդնողների միջև: Փաստորեն, հերթական անգամ ընդդիմությունը չի կարողանում գոնե սկզբունքային հարցերում միասնական մոտեցում ցուցաբերել: Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելուն, հաստատ սա իշխանության միակ սխալն ու ապազգային քայլը չէր, որի համար իսկապես արժե դիմել այդ քայլին: Սկսած 2012-ի խորհրդարանական ընտրությունների կեղծված արդյունքներից, այս ընդդիմությունը վաղուց արդեն պատգամավորական փափուկ աթոռները լքած պիտի լիներ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ